Չավին 20 ֆուտբոլիստի է հայտավորել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ պատասխան խաղին

183

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին ներկայացրել է կազմը, որը կմեկնի Անգլիա «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ պատասխան հանդիպմանը Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում։ Հայտացուցակում ընդգրկվել է 20 խաղացող։

Դարպասապահներ․ Մարկ-Անդրե Տեր Շտեգեն, Արնաու Տենաս, Ինյակի Պենյա։

Պաշտպաններ․ Ռոնալդ Արաուխո, Անդրեաս Կրիստենսեն, Մարկոս Ալոնսո, Ժորդի Ալբա, Ժյուլ Կունդե, Էրիկ Գարսիա, Ալեխանդրո Բալդե։

Կիսապաշտպաններ․ Ֆրանկ Կեսիե, Բուսկետս, Սերխի Ռոբերտո, Ֆրենկի Դե Յոնգ, Մարկ Կասադո, Պաբլո Տորե։

Հարձակվողներ․ Ռոբերտ Լեւանդովսկի, Անսու Ֆատի, Ֆերան Տորես, Ռաֆինյա։

«Մանչեսթեր Յունայթեդ» — «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 23-ին: Բարսելոնայում թիմերը խաղացել էին ոչ ոքի՝ 2:2:

Նախորդ հոդվածըՉԼ․ «Ինտերը» հաղթեց «Պորտուին», «Մանչեսթեր Սիթին» բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՄեսսիի հայրը բանակցում է «Բարսելոնայի» հետ