Չավի․ Անհավանական եւ հուզիչ կլինի վերադարձս «Բարսելոնա»

276

Քաթարի «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է «Բարսելոնա» իր հնարավոր վերադարձի մասին լուրերը։ Կատալոնական ակումբի պատվիրակությունը Քաթարում բանակցում է «Ալ Սադի» ղեկավարների հետ։

«Ակումբները բանակցում են։ Ես չեմ կարող շատ բան ասել այդ մասին, բայց տրամադրված եմ դրական։ Ակումբները պետք է հասնեն համաձայնության։ Նրանք գիտեն իմ դիրքորոշումը։ Հույս ունեմ՝ շուտով ամեն ինչ պարզ կլինի։

Ես տուն վերադառնալու հսկայական ցանկություն ունեմ։ Հույս ունեմ՝ դա տեղի կունենա։ Անհավանական եւ հուզիչ կլինի վերադարձս «Բարսելոնա»»,- Չավիի խոսքը մեջբերում է Sport.es-ը։

Կատալոնական ակումբը 1 միլիոն եվրո կվճարի «Ալ Սադին» Չավիի հետ պայմանագիրը ժամանակից շուտ խզելու համար։

41-ամյա Չավին «Ալ Սադի» գլխավոր մարզիչն է 2019 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023 թվական։

«Բարսելոնան» հոկտեմբերի 28-ին գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել է հոլանդացի Ռոնալդ Կումանին։ Պաշտոնակատար է նշանակվել ակումբի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Սերժի Բարժուանը։

Նախորդ հոդվածըՉԼ․ «Լիվերպուլն» ու «Այաքսը» փլեյ-օֆֆում են, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԱԱ-2022․ Կապառոսը հրապարակեց Հայաստանի հավաքականի կազմը