Չավի․ Մեսսիի վերադարձը կախված է նաեւ իր ցանկությունից

159

Իսպանիայի նորընծա չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին հույս է հայտնել, որ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին ամռանը կվերադառնա կատալոնական ակումբ, հաղորդում է Diario Sport-ը։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ «Բարսելոնան» ֆուտբոլիստին առաջարկել է մեկ տարվա պայմանագիր 25 միլիոն եվրո աշխատավարձով։

«Մեսսիի վերադարձը շատ հանգամանքներից է կախված։ Ավելին չեմ կարող ասել։ Նա հրաշալի ֆուտբոլիստ է, մի մարդ է, որի հետ ես ընկերություն եմ անում։ Մեսսիի վերադարձը կախված է նաեւ իր ցանկությունից»,- ասել է Չավին։

Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ կավարտվի հունիսին։

Նախորդ հոդվածը«Վալյադոլիդ» — «Բարսելոնա»՝ 3:1 (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը«Ոսկե գնդակի» հավակնորդների տասնյակը