‘Չավի. ««Բարսելոնան» աշխարհի լավագույն ակումբն է»’

1659

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին, ով այժմ հանդես է գալիս քաթարյան «Ալ-Սադում», նշել է, թե որ ակումբին է համարում աշխարհում լավագույնը  եւ որ դեռ մտադիր չէ ավարտել կարիերան:

«Ես կարոտում եմ «Բարսելոնայի» հանդերձարանին, կատակներին, շփմանը եւ այդ ակումբի ֆուտբոլի մակարդակին:

«Բարսելոնան» աշխարհի լավագույն ակումբն է: Միակ ակումբը, որն այդ հարցում նրա հետ կարող է մրցել, «Բավարիան» է:

Մարզիչ դառնալու համար անհրաժեշտ է խաղը լավ զգալ, եւ ես սկսում եմ դա անել: Սակայն դեռ ֆուտբոլիստ եմ: Ամեն ինչն իր ժամանակն ունի: Ցանկանում եմ առնվազն 2 տարի խաղալ. մարմինս ինձ դեռ թույլ է տալիս»,_ Չավիի խոսքերն է մեջբերում goal.com-ը:

Նախորդ հոդվածը‘Ռանիերի. «Կարծում եմ` Ռոբերտ Դե Նիրոն լավ կմարմնավորի ինձ Վարդիի մասին ֆիլմում»’
Հաջորդ հոդվածը‘ՊՍԺ-ն ամռանը կփորձի ձեռք բերել Գրիզմանին’