Չավի. «Բարսելոնան» կարող է Մյունխենում հաղթել «Բավարիային»

368

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է թիմի հնարավորությունների մասին Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղում։ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում կատալոնական թիմը կխաղա Գերմանիայում։ Երկրորդ ուղեգրին հավակնում են «Բարսելոնան» ու պորտուգալական «Բենֆիկան»։

«Մեր թիմի ցուցադրած խաղը «Բենֆիկայի» դեմ լավատեսություն է հաղորդում։ Եթե շարունակենք այսպես խաղալ, ապա բոլոր թիմերի հետ էլ կարող ենք մրցակցել։

Այսպիսի խաղով կարող ենք հաղթել նաեւ Մյունխենում։ Դեռ ամեն ինչ կախված է մեզնից, դա լավ նորություն է»,- Չավիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

«Բավարիան» 5 հաղթանակից հետո ապահովել է առաջին տեղն ու 1/8 եզրափակիչի ուղեգիրը։ 7 միավորով երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնան» նախավերջին տուրում 0։0 հաշվով խաղաց «Բենֆիկայի» հետ, որը 5 միավորով երրորդն է եւ վերջին տուրում կմրցի հետնապահ Կիեւի «Դինամոյի» (1 միավոր) հետ։

Նախորդ հոդվածըՌոբերտո Մանչինին հրաժարվել է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»
Հաջորդ հոդվածըԿարլսեն. Նեպոմնյաշչու խաղաոճն ավելի ագրեսիվ է