‘Չավի Էռնանդեսը հրաժեշտ տվեց Իսպանիայի ազգային հավաքականին’

913

Իսպանական ֆուտբոլի աստղը այլևս հանդես չի գա «Ֆուրիա ռոխա»-ի համար:

Այս մասին «Բարսելոնա»-ի 34-ամյա կիսապաշտպանը հայտարարել է մամուլի ասուլիսում:

«Ես որոշում եմ ընդունել ավարտել իմ ելույթները միջազգային ֆուտբոլում: Շնորահակալ եմ բոլորին հավաքականում անցկացրած  այս տարիների համար: Դրանք  ֆանտաստիկ ժամանակներ էին»,-խոստովանել է Չավին:

Ֆուտբոլիստը մեկնաբանել է նաև իր՝ «Բարսելոնա»-ում մնալու որոշումը:

«Անցած խաղաշրջանն ինձ համար այնքան էլ լավ  չավարտվեց: Ես ինձ оգտակար չէի զգում, երբ հայտնվում էի «Բարսելոնա»-ի և հավաքականի պահեստայինների նստարանին: Որոշեցի հեռանալ և որոնել ինչ-որ նոր բան: Այդ որոշումը շատ արագ էի ընդունել, սակայն Սուբիսարետայի, և, հատկապես, Լուիս Էնրիկեի հետ զրույցից հետո, փոխեցի իմ կարծիքը: Լուիս Էնրիկեն այս պատմության մեջ առանցքային դեր ունի: Մենք շատ անկեղծ զրույց ունեցանք: Ես սկսելու եմ զրոյից և ունեմ նույնպիսի հնարավորություններ, ինչպիսին ունեն մյուս ֆուտբոլիստները»,-Չավիի խոսքերն է  մեջբերում  barcastuff.–ը:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի դեմ Ճապոնիայի պատժամիջոցները վերաբերում են 40 ֆիզիկական անձանց և երկու ընկերությունների’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելական զորքերը հեռանում են Գազայի հատվածից’