‘Չավի. Իսպանական ֆուտբոլը անգլիականի լրիվ հակապատկերն է’

757

«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին գովեստի խոսքեր է ասել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Սքոուլզի հասցեին՝ ընդգծելով անգլիական եւ իսպանական ֆուտբոլի տարբերությունները:

«Սքոուլզը համաշխարհային ֆուտբոլի վերջին 15-20 տարվա լավագույն կիսապաշտպանն է: Ես այդ մասին շատ եմ զրուցել Չաբի Ալոնսայի հետ, որը նույնպես այդպես է գտնում: Սքոուլզը կարող է հենակետային կիսապաշտպանի գոտում խաղալ, կարող է միանալ գրոհներին եւ գոլ  խփել:

Նա շատ ուժեղ ֆուտբոլիստ է: Սքոուլզը երբեք գնդակը հենց այնպես չի հեռացնում, այլ միշտ գտնում է խաղընկերներին: Եթե նա խաղար իսպանական առաջնությունում, ապա միգուցե, նրան ավելի շատ գնահատեին:

Անգլիան մարտիկների ազգ է: Եթե ես, օրինակ, խաղամ «Լիվերպուլի» դեմ, եւ Քարագերը կոշտ կերպով գնդակը խլի ինձանից եւ հեռացնի դաշտի սահմաններից դուրս, ապա երկրպագուները դրա համար կծափահարեն: Բայց «Կամպ Նոուում» երկրպագուները դրա համար երբեք մեզ չեն գովի: Այնտեղ բոլորովին այլ մշակույթ է, այնտեղ այլ բաներ են գնահատվում: Եթե մարդիկ տեսնեն, որ դուք չգիտեք ինչ անել գնդակի հետ եւ պարզապես հեռացնում եք այն, ապա ձեր հասցեին կսուլեն: Իսպանական ֆուտբոլը անգլիականի լրիվ հակապատկերն է»,- Չավիի խոսքն է մեջբերում Daily Mail-ը:

Նախորդ հոդվածը‘Արմեն Աշոտյան. «Հայոց պատմություն» դասագրքում «ոչ մի նախադասություն չի փոխվի»’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադր. Մեդվեդևը Պուտինին լսելու փոխարեն՝ ուսումնասիրում է առաստաղը’