‘Չավի. «Մանչեսթեր Սիթի»-ն խաղում է «Բարսելոնա»-ի ԴՆԹ-ով ‘

8522

«Ալ-Սադդ»-ի ներկայիս և «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Չավին խոսել է «Մանչեսթեր Սիթի»-ի ցուցադրած խաղի մասին: 

«Պեպի թիմերը հենց թիմային խաղի հաշվին են հաղթում, բայց միշտ պետք է խաղացող լինի, ով արտասովոր բան է անում: «Բարսելոնա»-ում դա Մեսսին է, «Սիթի»-ում այդ դերը կատարում է Դե Բրյույնեն: 

«Մանչեսթեր Սիթի»-ն «Բարսելոնա»-ի ԴՆԹ-ով է խաղում, բայց դա զարմանալի չէ: Պեպը «Բարսելոնա»-ի ԴՆԹ-ն ունի և նա դա փոխանցում է իր նոր թիմին», — իսպանացու խոսքերն է փոխանցում Goal-ը: 

Նախորդ հոդվածը‘Բուֆոն. Եթե «Յուվենթուս»-ին դարպասապահ պետք լինի, ապա կխաղամ նույնիսկ 80 տարեկանում’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի առաջնության խաղը «ծախելու» կասկածանքով քրեական գործ է հարուցվել’