‘Չավի. Մեսսին բարկանում է, երբ գնդակը նրան չեն փոխանցում’

2163

«Բարսելոնա»-ի լեգենդար կիսապաշտպան Չավին իր նախկին թիմակից Լեո Մեսսիի մասին հետաքրքիր պատմություն է պատմել:

— «Բարսելոնա»-ն ու Արգենտինայի հավաքականը չեն կարող իրենց թույլ տալ 10 րոպե վերահսկել գնդակն ու Մեսսիին փոխանցում չկատարել: Լեոն միշտ պետք է մասնակցի գրոհներին ու խաղարկումներին: Նա միշտ պետք է հայտնվի այնտեղ, որտեղ գնդակն է: Եթե 5 րոպե նա չի դիպչում գնդակին, սկսում է բարկանալ, ինչը նշանակում է, որ պետք է արագ փոխանցում կատարել նրան: Նա միշտ ցանկանում է խաղի մեջ լինել,- Չավիի խոսքերն է մեջբերում CalcioMercato-ն:

Նախորդ հոդվածը‘ԱԺ նիստ. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’