‘Չավի. Մոուրինյոյի «Ռեալը» պատմության մեջ չի մտնի’

965

 «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին հայտարարել է, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չէր համապատասխանի կատալոնյան թիմին, ինչպես նաեւ համեմատել է Խոսեպ Գվարդիոլայի եւ Տիտո Վիլանովայի աշխատաոճերը:

 «Մոուրինյոն չէր համապատասխանի «Բարսելոնային: Ես նրա հետ հասցրել եմ աշխատել, սակայն նրա որդեգրած ֆուտբոլը մեր ուզածը չէ»:

«Ռեալի» ֆուտբոլը սպասողական է` հիմնված հակագրոհների վրա: Չեմ կարծում, որ այն պատմության մեջ կմտնի:

Բացառությամբ որոշ տակտիկական նրբությունների Պեպն ու Տիտոն գործնականում միատեսակ են աշխատում: Գվարդիոլան ավելի խաղացողների հետ ավելի մոտիկ էր: Վիլանովան գերադասում է տարածություն պահել: Ամեն մեկը գաղափարները յուրովի է փոխանցում:

Չնսեմացնելով Տիտոյի ծառայությունները, պետք է նշեմ, որ Պեպին պակասը զգում ենք: Նա իմ համար խաղացողի եւ մարզիչի օրինակ էր: Նա օգնեց ինձ զարգանալ որպես ֆուտբոլիստ, հեղինակություն էր հանդերձարանում եւ կարողացավ դա նաեւ ինձ սովորեցնել»,- Չավիի խոսքն է մեջբերում   Football Espana-ն:

Նախորդ հոդվածը‘Հրավառության ժամանակ բռնկվեց «Մարիոթ»-ի տանիքը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկեց «Տաթևի վերածնունդ» ծրագիրը ‘