‘Չավի. Մոուրինյոյի «Ռեալը» պարզապես խայտառակություն էր’

888

«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին քննադատել է Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Ռեալին»:

«Չեմ ցանկանում, որ մարդիկ մտածեն, թե ես միշտ քննադատում եմ Մոուրինյոյին, դա այդպես չէ: Սակայն ինձ դուր չի գալիս, թե ինչպես են խաղում նրա թիմերը: Ինձ զայրացնում է «Ռեալի» խաղաոճը. նախկինում նրանց մոտ ինչ որ գաղափարներ, խաղաոճ կար:

Զիդանը, Ռոբերտո Կառլոսը… ժամանակին այնտեղ անզուգական վարպետներ էին խաղում, որոնք գերիշխում էին դաշտի ցանկացած հատվածում: Նույնը կարելի է ասել 80-ականների Բուտրագենյոյի դարաշրջանի մասին:

Մեծ ակումբը չի կարող խաղալ այնպես, ինչպես խաղում էր Մոուրինյոյի «Ռեալը»: Դա խայտառակություն էր: Մենք խոտածածկը չէինք տրորում այնպես, որ հետո դա կարտոֆիլի դաշտ դառնար, մենք մրցակցի ոտքերին խաղի ընթացքում 30 հազար անգամ չէին հարվածում, կրքերը չէինք լարում: Մենք դա չէինք անում նույնիսկ այն ժամանակ, երբ «Ռեալը» հաղթում էր մեզ:

Մենք հաղթում էինք, պարտվում, ոչ-ոքի խաղում, սակայն միշտ հավատարիմ էինք մնում մեր խաղային փիլիսոփայությանը»,- Չավիի խոսքն է մեջբերում Sport.es-ը:

Նախորդ հոդվածը‘Թուրք ցուցարարները ևս մի պուրակ են «գրավել» ոստիկանությունից’
Հաջորդ հոդվածը‘Դեսպան. Իրանը դասեր է քաղել 2009 թ. նախագահական ընտրություններից’