‘Չավի. Մոուրինյոն իրեն շատ վատ պահեց’

811

«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին հայտարարել է, որ «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անարդար վարվեց թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասի հետ: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում վնասվածք ստանալուց հետո Կասիլյասը կորցրեց իր տեղը «Ռեալի» հիմնական կազմում:

«Ուղղակի ցավում եմ Իկերի համար, որովհետեւ նա արժանի չէր նման վերաբերմունքի, եւ ես ինքս եմ տեսել, թե ինչպես է դա նրա վրա ազդում: Մենք հաճախ էինք շփվում իրար հետ:

Խնդիրը նույնիսկ այն չէր, որ բա չէր խաղում, խոսքս մամուլում մեկնաբանությունների մասին է. դա էր ամենավատը: Նրա հանդեպ պատշաճ հարգանք չդրսեւորեցին:

Ինչպե՞ս Մոուրինյոյի լեզուն ընդհանրապես պտտվեց ասել, թե սխալվել է, որ նոր դարպասապահ ձեռք չի բերել դեռ երկու տարի առաջ: Երեւի մոռացել էր, որ Վալենսիայում Իկերը իր փայլուն սեյվերով «Ռեալի» համար նվաճեց Իսպանիայի Գավաթը»,- ասել է Չավին:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի նախկին վարչապետի մեղադրանքի ծավալը կարող է մեծացվել’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. ԿՀՎ-ի ղեկավարը գաղտնի այց է կատարել Մոսկվա’