‘Չավի. «Ոսկե գնդակը» պետք է Մեսին ստանա’

1123

«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին հայտարարել է, որ «Ոսկե գնդակը» հերթական անգամ պետք է ստանա Լիոնել Մեսին, որովհետեւ նա անընդհատ թարմացնում է արդյունավետության ռեկորդները, ինչպես նաեւ իր մտքերն է կիսել Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Ռեալի» հետ հանդիպման վերաբերյալ:
«Մենք պետք է օտգագործենք մեր 8 միավորի առավելությունը «Ռեալից», որովհետեւ առանց ձախողումների ենք հանդես գալիս, նշանակում է, որ մադրիդցիներն են ճնշման ենթարկվում: Ես գոհ եմ այդ տարբերությունից եւ չեմ ցանկանում, որ այն կրճատվի:
Անցած մրցաշրջանում մենք ինչ-որ պահի «Ռեալից» ետ էինք մնում 10 միավորով, սակայն հետո վերադարձանք չեմպիոնական մրցավազք, այնպես որ ասել, թե մեր առավելությունը վճռական է՝ դեռ վաղ է:
Իսկ եթե ինձ հարցնեք, թե ով պետք է ստանա «Ոսկե գնդակը», ապա կպատասխանեմ, որ միայն Լիոնել Մեսին: Եթե մրցանակը պետք է ստանա աշխարհի լավագույն խաղացողը, ապա այստեղ Մեսին մրցակից չունի»,- Չավիի խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. Միջնորդությունը համարում ենք անհիմն ‘
Հաջորդ հոդվածը‘Մհեր Մկրտչյանի արձանը շուտով նորից կտեղադրվի ‘