‘Չավի. «Չգիտեմ, թե ինձ ինչ անակնկալ է պատրաստել ապագան, սակայն ես կաված կլինեմ «Բարսելոնայի» հետ»’

773

Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին խոսել է իր ապագայի մասին,- հաղորդում է AS-ը:

«Ես արդեն 34 տարեկան եմ, հունվարին կդառնամ 35 տարեկան: Ինձ շատ քիչ ժամանակ է մնացել ֆուտբոլիստի կարիերան ավարվելու համար: Ցանկանում եմ վայելել վերջին օրերս:

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո ցանկանում եմ մարզիչ դառնալ և անգլերեն սովորել:

Չգիտեմ, թե ինձ ինչ անակնկալներ է պատրաստել ապագան, սակայն ես կապված կլինեմ «Բարսելոնա»-ի հետ: Ինձ դուր է գալիս սպորտային մենեջմենթը»,- ասել է Չավին:

Հավելենք, որ Չավին Իսպանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 11 հանդիպման և դարձել է 1 գոլի հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Ս. Օհանյան. Սփոփանքի խոսքերի հետ մեկտեղ պետք է հպարտանանք հատուկ ստորաբաժանման զինծառայողներով’
Հաջորդ հոդվածը‘ԵՕԿ նախագահ. Հայաստանը վերահաստատել է Բաքվում կայանալիք խաղերին մասնակցությունը ‘