‘Չավի. Պեպեի մեկնաբանությունները անիմաստ են’

833

«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին մեկնաբանել է «Ռեալի» պաշտպան Պեպեի խոսքերը, որ Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի «Բարսելոնա» — «Ռեալ» հանդիպման (2:2) ժամանակ կատալոնյան ակումբի խաղացողները «դերասանությամբ»  էին զբաղված:

Պեպեի մեկնաբանությունները տեղին չեն: Դրանք անիմաստ են եւ ոչ մի լավ բանի չեն բերի: Ինյեստան ժամանակակից ֆուտբոլի ամենաազնիվ խաղացողներից մեկն է:

Ես հիմա էլ եմ այն կարծիքին, որ «Բարսելոնան» «Ռեալից» ավելի լավ է խաղում: Սակայն պետք է խոստովանել, որ մադրիդցիները շատ վտանգավոր մրցակից են, նրանք գիտեն իրենց գործը»,- Չավիի խոսքն է մեջբերում  Goal.com-ը:

 

Նախորդ հոդվածը‘«Եվրոպայի Լիբերալ երիտասարդներ» կազմակերպությունը բանաձև է ընդունել Տիգրան Առաքելյանի վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘ՏՄՊՊՀ. Մանկատներում և ծերանոցներում սնունդը ձեռք է բերվել շուկայականից 200% թանկ գնով’