‘ Չավի. Պիկեին չեն գնահատում’

1452

Իսպանիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին մեկնաբանել է իր նախկին թիմակից Ժերար Պիկեի որոշումը:

Պիկեն նախօրեին հայտարարել էր, որ ԱԱ-2018-ից հետո ավարտելու է ելույթները Իսպանիայի հավաքականի կազմում:

«Կարծում եմ, որ նրա համար սա ցավալի որոշում է: Պիկեն զգում է, որ իրեն չեն գնահատում և չեն ցանկանում տեսնել հավաքականում:

Նա շատ լուրջ է ընդունում դա: Պիկեն բոլոր իրավունքներն ունի ասելու, որ հոգնել է և այլևս չի ցանկանում խաղալ հավաքականում», — ասել է Չավին «RAC1»-ի եթերում:

Նախորդ հոդվածը‘Daily Mail. Մխիթարյանը 73-րդն է աշխարհում’
Հաջորդ հոդվածը‘Մեր մրցակիցները. Ղազախստանը և Ռումինիան չկարողացան պարզել հաղթողին’