‘Չավի. «Վերջնական նպատակս «Բարսելոնան» մարզելն է»’

1078

Քաթարի «Ալ Սադում» հանդես եկող «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտան Չավին չի թաքցրել, որ ցանկանում է ապագայում դառնալ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ։

«Կասկածներ չունեմ, որ ցանկանում եմ մնալ ֆուտբոլում, բայց լինել խաղադաշտին մոտ։ Ես կատեի աշխատանքը գրասենյակում։ Ցանկանում եմ ամեն ինչ ճիշտ անել կամ ընդհանրապես չանել։ Իմ վերջնական նպատակն է մարզել «Բարսելոնան», եւ ես դա չեմ թաքցնում։

Ամեն անգամ ազատ ժամանակ ունենալուց միացնում եմ հեռուստացույց եւ դիտում եմ ֆուտբոլ։ Կինս գիտի այդ մասին եւ ատում է ֆուտբոլը։ Հետեւում եմ իսպանական Պրիմերայի եւ Անգլիայի Պրեմյեր լիգայի խաղերի»,- Չավիի խոսքը մեջբերում է fourfourtwo- ն։

«Բարսելոնայում» հանդես եկած տարիներին 36-ամյա ֆուտբոլիստը խաղացել է տասը մարզիչների ղեկավարությամբ։

Նախորդ հոդվածը‘Տուխել. «Այս թիմը Յուրգեն Կլոպն է ստեղծել։ Ութ ամիս, թե ութ տարի անց նրան կհարգեն այստեղ» ‘
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ. Քաղաքական իրավիճակը չի խանգարի «Մունդիալ-2018»-ի անցկացմանը’