‘Չավի. «Վստահ եմ՝ Զիդանը լավ աշխատանք կկատարի «Ռեալում»»’

893

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին, ով այժմ հանդես է գալիս Քաթարի «Ալ Սադդ» ակումբում, խոսել է Զինեդին Զիդանի՝ «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին:

«Իհարկե, ինձ դուր է գալիս Զիդանը: Վերջերս Փարիզում միջոցառումներից մեկի ժամանակ զրուցել եմ նրա հետ, ֆուտբոլից էինք խոսում: Ես ճանաչում եմ Զիդանին և վստահ եմ՝ նա լավ աշխատանք կկատարի «Ռեալում»: Նա մեծագույն ֆուտբոլիստ է եղել, նրա գլխավորությամբ «Ռեալը» միշտ կպայքարի տիտղոսների համար»,-Չավիի խոսքը մեջբերված է «EFE»-ից:

Հիշեցնենք, որ հունվարի 4-ին «Ռեալի» ղեկավարությունն աշխատանքից ազատեց Ռաֆայել Բենիտեսին: Զիդանի գլխավորությամբ մադրիդյան թիմը երկու հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնությունում՝ 5:0 հաշվով հաղթելով «Դեպորտիվոյին», 5:1 հաշվով՝ «Սպորտինգին»:

Նախորդ հոդվածը‘Վիսենտե դել Բոսկե. «Թող Պիկեն անի այն, ինչ ցանկանում է»’
Հաջորդ հոդվածը‘«Australian Open». Նադալը պարտվեց առաջին շրջանում, Մարեյը շարունակում է պայքարը’