‘Չավի. « Ֆուտբոլն իմ կյանքն է և «Բարսելոնայից» չհեռանալը լավագույն որոշումն էր»’

721

 

«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավի Էռնանդեսը ասել է, որ ինքը երբեք չէր տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»:

«Ես «Բարսելոնայի» երկրպագու եմ: Ես երջանիկ չէի լինի Մադրիդում: Ես այստեղ եմ ծնվել: Իմ բախտը բերել է, որ խաղացել եմ մի ակումբում, որի մասին երազել եմ: Ֆուտբոլն իմ կյանքն է և «Բարսելոնայից» չհեռանալը լավագույն որոշումն էր: Ես բոլորովին չեմ ցանկանում հեռանալ «Բարսելոնայից» և ցանկանում եմ այստեղ ավարտել կարիերաս: Անցած ամառ մենք ևս մեկ տարով երկարաձգեցինք պայմանագիրը, և այժմ ես ինձ հիանալի եմ զգում: Բազմաթիվ նոր խաղացողներ են միացել թիմին: Մեր նպատակն է՝ ունենալ ուժեղ «Բարսա», եթե նույնիսկ դրա համար ես նստեմ պահեստայինների նստարանին»,- Չավիի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Նախորդ հոդվածը‘Զինծառայողը զոհվել է նռնակի պայթյունից. news.am’
Հաջորդ հոդվածը‘Բունդեսլիգա. Վերջին վայրկյանին խփած 10 լավագույն գոլերը (տեսանյութ)’