Չավուշօղլու․ Թուրքիան չի պաշտպանի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

329

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն նախազգուշացրել է Շվեդիային, որ Անկարան չի պաշտպանի նրա մուտքը ՆԱՏՕ, քանի դեռ նա վճռական միջոցներ չի կիրառել Քրդստանի բանվորական կուսակցության դեմ, որը Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։

Նախարարի հայտարարությունը հաջորդել է անցյալ հինգշաբթի Ստոկհոլմում ՔԲԿ-ի կողմնակիցների ակցիային, որի ընթացքում վիրավորական արտահայտություններ են հնչել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին և քաղաքապետարանի շենքի առաջ գլխիվայր կախել են Էրդողանի նմանությամբ տիկնիկ։

«ՔԲԿ-ն ական է դնում ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության տակ։ Եթե շվեդական կառավարությունը պատշաճ կերպով չպատասխանի նման գործողություններին, մենք այն պատասխանը չենք տա, ինչ ակնկալում է Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ։ Ահա այսպես՝ հստակ և բացահայտ։ Շվեդիան պետք է կատարի իր ընտրությունը»,- հայտարարել է Չավուշօղլուն TRT հեռուստատեսության եթերում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըReuters․ Գրեթե 1250 ամերիկյան տանկ և զրահամեքենա են ուղարկվում Եվրոպա
Հաջորդ հոդվածըGuargian․ Չի բացառվում, որ Ջոնսոնն այցելի Ուկրաինա