Չավուշօղլու․ Պուտինը չի բացառում վերադարձը բանակցություններին

524

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ասել  է, թե հնարավոր է վերադառնալ Կիևի հետ բանակցություններին, սակայն` նոր պայմաններով։

Չավուշօղլուի խոսքով՝ ռուսաստանյան առաջնորդն այդ մասին ասել է թուրք պաշտոնակցի հետ բանակցությունների ընթացքում Սամարղանդում, ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում։

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ ամեն օր դա ավելի ու ավելի դժվար է դառնում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածը«Իտալիայի եղբայրների» առաջնորդը կարող է դառնալ առաջին կինը վարչապետը
Հաջորդ հոդվածըԼեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը Հանրայինին՝ այսօր