‘Չարի վերջի Գալուստը. Մամուլ’

1183

«Չորրորդ ինքնիշխանությունը» իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

«Ես գիտեմ մի բան՝ չարի վերջը գալու է, քիչ չարություն արեք», հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ այն բանից հետո, երբ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, թե իրենց հաջողվեց «չարը մեկուսացնել Բաղրամյան 26-ում»:

«ՉԻ» — Եթե «չար» ասելով Գալուստ Սահակյանը Սերժ Սարգսյանին նկատի ունի, ապա նա միանգամայն իրավացի է, «չարի վերջը գալու է», որովհետև, ըստ ՀՀ Սահմանադրության, որևէ մեկն իրավունք չունի ավելի քան երկու անգամ անընդմեջ զբաղեցնել նախագահի պաշտոնը: Իսկ եթե «չար» ասելով Րաֆֆի Հովհաննիսյանի ու նրա ղեկավարած «Ժառանգությանը» նկատի ունի, ապա «չարի վերջը գալու է» արտահայտությունը կարելի է գնահատել որպես ընդդիմության նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիք: Կամ էլ՝ բարոյական հաշվեհարդարի (եթե Րաֆֆի Հովհաննիսյանը Սահմանադրության շրջանակներում մարդկանց տուն ուղարկի): Վերջինը, ի դեպ, ավելի հավանական է, որովհետև ամենայն հավանականությամբ առաջիկայում «չարի և բարու միջև» կառուցողական քննարկումներ կսկվեն: 

Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյան. Մխիթարյանը վերածվում է համաշխարհային աստղի’
Հաջորդ հոդվածը‘Իտալիայում չեն բացառում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացումը’