‘Չափահաս բրիտանացիների մեկ քառորդի կարծիքով՝ Սուպերմենը աստվածաշնչյան կերպար է’

872

Աստվածաշնչի հետազոտության բրիտանական ընկերության հարցման արդյունքներով պարզվել է, որ չափահաս բրիտանացիների մի ամբողջ շերտ չի կարողանում իրարից զանազանել հոլիվուդյան բլոկբաստերն ու Հին կտակարանը: Կազմակերպության անցկացրած հարցման արդյունքներով՝ հարցվածների մոտավորապես 25 %-ը հայտարարել է, թե Սուպերմենը բիբլիական հերոս է, հաղորդում է Mirror-ը: Մեկ երրորդի կարծիքով՝ Հարի Փոթերի սյուժեն կրոնական հիմք ունի, ևս մեկ երրորդը չգիտի, որ Ադամն ու Եվան աստվածաշնչյան կերպարներ են: Սողոմոն թագավորի մասին չի լսել հետազոտվող տասը մասնակցից ինը, իսկ տասից վեցը չի իմացել այն պատմությունը, թե ինչպես է Հիսուսը հինգ հազար մարդու կերակրել հինգ  հացով և երկու ձկներով:

Աստվածաշնչի ուսումնասիրության բրիտանական ընկերության ներկայացուցիչների կարծիքով՝ Սուրբ գրքի հիմքերն իմանալն անհրաժեշտ է երկրի բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանց կրոնական համոզմունքներից: «Մեզ անհրաժեշտ է հիշողության մեջ պահել այդ պատմությունները, և կարևոր չէ՝ մենք հավատացյա՞լ ենք, թե՞ ոչ… Դա մեր մշակույթ ու մեր պատմությունն է, որոնք պետք է իմանալ՝ մեր անցյալն ու ապագան հասկանալու համար»,- հայտարարել է այդ կազմակերպության ներկայացուցիչը: Փոխանցում է vesti.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի եղբայրը Գյումրու ավագանուց գումար է ուզում. ԳԱԼԱ ‘
Հաջորդ հոդվածը‘Սկանդալ Օպերայում. «Անուշ»-ի անձնակազմը բեմ դուրս չի եկել՝ կենսաթոշակային պահումների պատճառով. NEWS’