‘Չե՛ք մարսելու Մարտի 1-ը’

1355

Արեգ Գևորգյանը «Ֆեյսբուքում» գրում է. 

Մարտի 1-ին հանցագործները գնդակահարել են մեր 10 եղբայրներին՝ ՀՀ քաղաքացիներ՝ Տիգրան Խաչատրյանին, Զաքար Հովհաննիսյանին, Գոռ Քլոյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Դավիթ Պետրոսյանին, Արմեն Ֆարմանյանին, Սամվել Հարությունյանին, Տիգրան Աբգարյանին, Գրիգոր Գևորգյանին, Համլետ Թադևոսյանին:
Վառ պահենք նրանց հիշատակը, նրանք զոհվել են հանուն մեր Ազատության:

Այս ոճրագործությամբ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարած հանցախումբը կրակել է մեզ վրա, կրակել է մեր արժանապատվության, մեր ազատության, մեր ապագայի և մեր երազանքների վրա:

Մարտի 1-ը չի՛ մոռացվելու, Մարտի 1-ի էջը չի՛ փակվելու, քանի դեռ ազատության մեջ են սպանդի կազմակերպիչներն ու իրագործողները: Մոտ է այն ժամանակը, երբ մենք մեր միասնականությամբ, մեր վճռականությամբ կհասկացնենք Սերժին, որ մեր ապահովության լավագույն երաշխիքը՝ նրա և մյուս հանցագործների հեռացումն է իշխանությունից ու նրանց պատասխանատվության ենթարկումը օրենքի ողջ խստությամբ:

Նախորդ հոդվածը‘Իրանը և Թուրքիան կստեղծեն համատեղ տնտեսական գոտի’
Հաջորդ հոդվածը‘Տարոնը «Ֆոեյսբուքի» օգնությամբ գտավ «իր պարզության մեջ շքեղ» աղջկան’