‘Չեզոքության օրվա առթիվ Բերդիմուհամեդովը ներում է շնորհել 630 մարդու’

1097

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հրամանագիր է ստորագրել Չեզոքության օրվա առթիվ 630 դատապարտյալների ներում շնորհելու մասին: Հրամանագիրը հրապարակվել է երկրի կենտրոնական թերթերում, այսօր  հաղորդում է «Интерфакс»-ը: Չեզոքության օրը, որն Անկախության օրվանից հետո՝ երկրորդ նշանավոր տոնն է Թուրքմենստանում, նշվում է  դեկտեմբերի 12-ին: Փաստաթղթի համաձայն՝ ներման արժանացած դատապարտյալներն ազատվում են ոչ միայն հիմնական, այլև լրացուցիչ պատժից՝ որոշակի վայրում բնակվելու պարտավորությունից:

Թուրքմենստանում լայնածավալ համաներումներ են հայտարարվում 1999 թվականից, երբ երկրում արգելվեց մահապատիժը: Նախկինում համաներում անցկացվում էր տարին մեկ անգամ, սակայն Բերդիմուհամեդովի՝ իշխանության գալուց հետո համաներումներ սկսեցին հայտարարվել ողջ տարվա ընթացքում, հիմնականում՝  ազգային օրացույցի նշանակալի ամսաթվերի նախօրեին: Ամենաբազմամարդ համաներումը անցկացվել է 2002 թ., երբ բանտից ազատ արձակվեց 16 հազար կալանավոր:

Չեզոքության օրը կապված է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևի հետ, որը 1995 թ. հայտարարեց մշտական չեզոքություն պահպանելու՝ երկրի հայտարարած կարգավիճակը ճանաչելու մասին, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանցի ազգայնականները մեկնել են Կիև՝ օգնելու Ռեգիոնների կուսակցությանը ‘
Հաջորդ հոդվածը‘ Անդրեյ Պիոնտկովսկի. Հայաստանն ինքն է աշխարհաքաղաքական անելանելի դրության մեջ դրել իրեն ‘