«Չելսիին» պարտվեց «Մանչեսթեր Սիթի»-ին(տեսանյութ)

631

Անգլիայի առաջնության 22-րդ տուրում չեմպիոն եւ առաջատար «Մանչեսթեր Սիթին» ընդունեց Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսին»։ Նվազագույն հաշվով առավելության հասավ կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը։

Միակ գոլը 70-րդ րոպեին պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուի փոխանցումից հետո խփեց բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն։

«Մանչեսթեր Սիթին» 56 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող «Չելսին» հետ է 13 միավոր։ 2 հանդիպում քիչ անցկացրած «Լիվերպուլը» 42 միավորով երրորդն է։

Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» — «Չելսի»՝ 1։0 (տեսանյութ)

Կեւին Դե Բրույնե, 70

Նախորդ հոդվածըՆերքաղաքական իրավիճակի օրվա բանաձևը
Հաջորդ հոդվածը«Ռեալը» 12-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը (տեսանյութ)