«Չելսիի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուները

232

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուները երեքն են, հաղորդում է Goal.com-ը։ Մեծ է հավանականությունը, որ «Չելսիի» ղեկավարությունը կհրավիրի «Բրայթոնի» անգլիացի գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերին։ Պրեմիեր լիգայի 6 տուրից հետո «Բրայթոնը» 13 միավորով չորրորդն է եւ առաջատար «Արսենալից» հետ է 2 միավոր։

«Չելսին» դիտարկում է նաեւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից հեռացված արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի թեկնածությունները։ Նրանք հիմա մարզչական աշխատանք չունեն։

Լոնդոնի «Չելսին» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է  գերմանացի Թոմասին Տուխելի հեռացումից հետո։

Նախորդ հոդվածըՌոսավիացիան երկարացրել է թռիչքների սահմանափակումը
Հաջորդ հոդվածըՌԴ–ն ՄԱԿ-ի ԱԽ է պահանջում Ուկրաինային զենքի մատակարարման հարցով