‘«Չելսիի» եւ Լեմպարդի ռեկորդները’

725

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի վերջին խաղում «Չելսի» — «Ասթոն Վիլա», միանգամից երկու ռեկորդային ցուցանիշ գրանցվեց:

Նախ, «Չելսին» հաղթեց 8:0 հաշվով, ինչը վերջին տարիների ամենախոշոր հաղթանակն է Անգլիայի առաջնությունում: Այս հաղթանակը անմիջապես մեղմեց «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հասցեին քննադատության ալիքը, որը պայմանավորված էր նախորդ խաղերում լոնդոնցիների ոչ այնքան հաջող արդյունքներով:

Այժմ «Չելսին» վաստակեց 32 միավոր եւ բարձրացավ երրորդ տեղ:

Մյուս ռեկորդը սահմանեց «Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը, որը աչքի ընկնելով «Ասթոն Վիլայի» հետ խաղում, «Չելսիի» կազմում խփեց 130-րդ գնդակը եւ դարձավ ակումբի լավագույն ռմբարկուն Անգլիայի առաջնության պատմության ընթացքում: Լեմպարդն այդ ցուցանիշով գերազանցեց Բոբի Թեմբլինգին: Բացի այդ, Լեմպարդը այդ խաղում 500-րդ անգամ խաղադաշտ մտավ մեկնարկային կազմում:


Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ՊՆ. Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ’
Հաջորդ հոդվածը‘Տեր Վահրամ. Հայ եկեղեցին խառն ամուսնությունները չօրհնելու մասին որոշում չի կայացրել’