‘«Չելսիի» խաղացողները Ճապոնիայում գրազով բոուլինգ են խաղում. տեսանյութ’

738

Ճապոնիայում աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցող Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստները բոուլինգ են խաղացել: Ֆուտբոլիստները պայմանավորվել են, որ պարտվողը պետք է ընթրիքի ժամանակ պետք է թիմակիցների մատուցողը լինի: Արդյունքում պարտվել է պաշտպան Էշլի Քոուլը: 

«Հյուրանոցում նա սպասարկում էր մեր սեղանը: Կարծում եմ, որ նա ավելի լավ գործում է որպես աջ պաշտպան, քան մատուցող: Խաղի ժամանակ ամեն ինչ հիանալի էր: Բոուլինգի տեղը մեծ չէր, այդ իսկ պատճառով մենք զբաղեցրինք բոլոր գոտիները: Խաղացին բոլորը` մարզիչները, խաղացողները, անձնակազմը»,- «Չելսիի» պաշտպան Գարի Քեհիլի խոսքն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում «Չելսին» կխաղա բրազիլական «Կորինտիանսի» հետ: Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 16-ին` ժամը 14:30-ին:

Նախորդ հոդվածը‘«ՉԻ». Խոսնակի խոսնակը’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսում մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի առաջին փուլը’