‘«Չելսիի» հաղթանակի շնորհիվ «Լիոնը» նվաճեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր’

647

Եվրոպայի լիգայի եզրափակչում Լոնդոնի «Չելսիի» հաղթանակն «Արսենալի» նկատմամբ ֆրանսիական «Լիոնին» հնարավորություն է տվել հաջորդ մրցաշրջանում խաղալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Ֆրանսիական ակումբը Չեմպիոնների լիգայում պայքարը պետք է սկսեր որակավորման փուլից, սակայն «Չելսին» այդպիսի ուղեգիր արդեն նվաճել է Պրեմյեր լիգայից: Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճում է նաեւ Եվրոպայի լիգայի հաղթողը:

Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆֆում «Լիոնին» կփոխարինի թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիրը»:

Հիշեցնենք, որ Բաքվում կայացած եզրափակիչում «Չելսին» հաղթել էր 4:1 հաշվով եւ երկրորդ անգամ դարձել Եվրոպայի լիգայի գավաթակիր:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» հետ չէր մեկնել Ադրբեջանի մայրաքաղաք։

Նախորդ հոդվածը‘Իսպանիայում ձերբակալել են «Ուեսկայի» նախագահին ու մի շարք ֆուտբոլիստների’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ձերբակալել են Ս. Բաբայանի աջակիցների հետ կապված միջադեպի մասնակիցներին’