‘«Չելսին» առաջին անգամ տարին եզրափակել է շահույթով’

891

Լոնդոնի «Չելսին» հրապարակել է 2011/12 մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունը: Ակումբի շահույթը կազմել է 1,4 միլիոն ֆունտ, հաղորդում է լոնդոնցիների պաշտոնական կայքը:

Այսպիսով, այն պահից, երբ «Չելսիի» սեփականատեր է դարձել ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչը, ակումբը առաջին անգամ տարին եզրափակում է դրական արդյունքով:

Հիշեցնենք, որ Աբրամովիչը «Չելսիի» հսկիչ փաթեթը ձեռք էր բերել 2003 թվականին: Անցած մրցաշրջանը ակումբը ավարտեց 67 միլիոն ֆունտ վնասով:

Նշենք, որ 2011/12 մրցաշրջանում «Չելսիի» եկամուտները կազմել են 255,7 միլիոն ֆունտ, որը 33,4 միլիոնով ավելի շատ է, քան նախորդ տարի:

Նախորդ հոդվածը‘Այս գիշեր Թուրքիա են փախել 8 հազար սիրիացիներ ‘
Հաջորդ հոդվածը‘Հատուկ համարներ Միքայել Մինասյանի համար’