‘«Չելսին» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին» (տեսանյութ)’

809

Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատար «Չելսին» 28-րդ տուրում առավելության հասավ «Վեսթ Հեմի» նկատմամբ:

«Ալթոն Պարկ — Բոլեյն Գրաունդ» մարզադաշտում տեղի ունեցած խաղն անցավ լարված ու անզիջում պայքարում: Երկու թիմերն էլ բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցին,սակայն հանդիպման միակ գոլը 22-րդ րոպեին խփեց Էդեն Ազարը: Այժմ «Չելսին», որ մեկ հանդիպում պակաս է անցկացրել, ունի 63 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Վեսթ Հեմը» մնաց 39 միավորով:

ՎԵՍԹ ՀԵՄՉԵԼՍԻ

0-1 (0-1)

MC

 

0-1՝ Էդեն Ազար 22՛

 

ՎԵՍԹ ՀԵՄ. 13.Ադրիան, 2.Ուինսթոն Ռիդ (19.Ջեյմս Կոլինզ, 8), 3.Աարոն Կրիսուել, 5.Ջեյմս Տոմկինս, 18.Կառլ Ջենկինսոն, 4.Քեվին Նոլան, 8.Շեյկու Կույատե (12.Նենե, 87), 11.Սթյուարտ Դաունինգ, 16.Մարկ Նոբլ, 15.Դիաֆրա Սախո, 31.Էներ Վալենսիա

ՉԵԼՍԻ. 13.Տիբո Կուրտուա, 2.Բրանիսլավ Իվանովիչ, 5.Կուրտ Զումա, 24.Գերի Կեյհիլ, 26.Ջոն Թերի, 28.Սեսար Ասպիլիկուետա, 4.Սեսկ Ֆաբրեգաս, 7.Ռամիրես, 8.Օսկար (22.Վիլիան, 74), 10.Էդեն Ազար (18.Լոիկ Ռեմի, 90), 19.Դիեգո Կոստա (11.Դիդյե Դրոգբա, 90)

 

Զգուշացում՝ Շեյկու Կույատե 13՛ (Վ), Ջեյմս Կոլինզ 43՛ (Վ), Քեվին Նոլան 67՛ (Վ), Ջոն Թերի 15՛ (Չ), Էդեն Ազար 45՛ (Չ), Սեսկ Ֆաբրեգաս 70՛ (Չ), Դիդյե Դրոգբա 90՛ (Չ)
Մրցավար՝ Անդրե Մարիներ (Անգլիա)

 

45

ԳՆԴԱԿԻ %

55

18 (5)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

12 (3)

10

ՏՈՒԳԱՆՔ

10

5

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

4

4

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

Նախորդ հոդվածը‘Ամերիկացի երկու ֆուտբոլիստ իրենց ուղեղը կտակել են բժիշկներին’
Հաջորդ հոդվածը‘«Լիվերպուլ» – «Բեռնլի» 2-0․ Մերսիսայդցիները չորրորդ անընդմեջ հաղթանակն են տանում առաջնությունում (տեսանյութ)’