«Չելսին» դիտարկում է Լեւանդովսկուն ձեռք բերելու տարբերակը

284

Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հետաքրքրված է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 33-ամյա լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու ծառայություններով, հաղորդում է Goal.com-ը։

Լեւանդովսկին որոշել է չերկարաձգել պայմանագիրը «Բավարիայի» հետ։ Այն նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Ֆուտբոլիստը ցանկանում է փոխել ակումբը, սակայն «Բավարիայի» ղեկավարությունը հայտարարել է, որ նա պետք է կատարի պայմանագիրը։

Լեւանդովսկուն ձեռք բերելու ցանկություն ունի նաեւ կատալոնական «Բարսելոնան»։

Գերմանիայի ավարտված առաջնությունում Լեւանդովսկին մասնակցել է 34 հանդիպման, խփել 35 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Նա 7-րդ անգամ ճանաչվել է Գերմանիայի առաջնության լավագույն ռմբարկու։

Նախորդ հոդվածըԼուիս Սուարեսը սպասում է «Բարսելոնայի» առաջարկին
Հաջորդ հոդվածըՊատերազմի 82-րդ օրը․ «Ազովստալի» 264 պաշտպաններ տարհանվել են