‘«Չելսին» էլ հետաքրքվեց Մխիթարյանով. Cheshire-today’

980

Լոնդոնի «Չելսին» կարող է խափանել «Լիվերպուլի» գլխավոր տրանսֆերային նպատակը՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ձեռք բերումը, հայտնում է անգլիական Cheshire-today-ը:

«Լիվերպուլը» նախորդ մրցաշրջանի մեծ մասը հետեւում էր հայ կիսապաշտպանին եւ նրան ձեռք բերելու պայքարում համարվում էր առաջատարը, սակայն «Չելսին» կարող է 20 միլիոն ֆունտ գնահատվող տրանսֆերը խափանել, քանի որ ինքն է ցանկանում ձեռք բերել Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկուին, հաղորդում է կայքը:

Նախորդ հոդվածը‘ՉԺՀ-ի ԱԳ նախարարը հրաժարվել է արտասահմանյան մակնիշի ծառայողական մեքենայից’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանը շտապ կմեկնի Անգլիա. ИТАР-ТАСС’