‘«Չելսին» կփորձի Հալկին խլել «Զենիթից»’

833

Լոնդոնի «Չելսին» կարող է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ փորձել ձեռք բերել «Զենիթի» հարձակվող Հալկին, որը Չեմպիոնների լիգայի վերջին՝ «Միլանի» հետ խաղի ժամանակ հրապարակավ վիճաբանեց թիմի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիի հետ: 

Լոնդոնյան ակումբը, որը ամռանը հարձակվողին ձեռք բերելու պայքարում պարտվեց «Զենիթին», պատրաստ է բանակցություններ սկել բրազիլացու տրանսֆերի շուրջ, հաղորդում է A Bola-ն:

Հիշեցնենք, որ Հալկը խիստ դժգոհ էր մնացել, որ «Զենիթի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին «Միլանի» հետ հանդիպման (1:0) 80-րդ րոպեին նրան փոխարինել էր: Հալկը դաշտից դուրս գալուց հրաժարվել էր սեղմել Սպալետիի ձեռքը, եւ շատ բուռն կերպով արտահայտել իր դժգոհությունը, խաղից հետո էլ հայտարարել էր, որ արդեն  հունվարին պատրաստ է լքել «Զենիթը»:

Հալկը «Զենիթ» էր տեղափոխվել այս տարվա սեպտեմբերին, որի համար ռուսական ակումբը «Պորտուին» վճարել էր 40 միլիոն եվրո: Այս մրցաշրջանում բրազիլացին պիտերյան ակումբի կազմում առայժմ ընդամենը 4 գոլ է խփել՝ 13 խաղում: Նրա պայմանագիրը գործում է մինչեւ 2017 թվականը:

Նախորդ հոդվածը‘Արծրուն Հովհաննիսյան. «Rich Airways»-ը գեներալ Գալստյանի հետ անուղղակի կապ է ունեցել ‘
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանը՝ «Հիդրոապարատի» բաժնետերերի եւ Դալմայի հողօգտագործողների խնդրիների մասին ‘