‘«Չելսին» հաղթեց «Բերնլիին»(տեսանյութ)’

1184

Թեև առաջին խաղակեսում խփած արագ գոլին, Ժոզե Մոուրինյոյի սաները, որ հյուրընկալվում էին հակառակորդի դաշտումվստահ հաղթանակ տարան  ԱՊԼի նորեկի հանդեպ:

 «Բերնլին» 2009-2010 մրցաշարի արդյունքում ԱՊԼ-ից դուրս մնաց, և այս թիմի երկրպագուները ստիպված եղան նրանց բարձրագույն խմբում տեսնելու համար սպասել 4 տարի: Այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ «Չելսի»-ի հետ «մուգ կարմիրների» առաջին այս հանդիպումը մարզադաշտ էր բերել հազարավոր երկրպագուների: Հյուրերի համար ևս այս խաղը  կարևոր էր. Տիբո Կուրտուայի, Սեսկ Ֆաբրեգասի և Դիեգո Կոստայի համար կապույտ մարզաշապիկով խաղադաշտ դուրս գալը  դեբյուտային էր, իսկ Դիդյե Դրոգբան Չինաստան և Թուրքիա երկու տարվա գործուղումից հետո վերադարձել էր Անգլիա:

Հակամարտությունը սկսվեց, ինչպես և սպասվում էր, գրոհներով: Երկու թիմերն էլ չէին պատրաստվում «նստել» պաշտպանությունում և գործի անցան առաջին իսկ րոպեներից: Շյուրլեն հեռվից մի քանի լավ հարված կատարեց, բայց շուտով նրա ընկերները ստիպված եղան խաղն սկսել դաշտի կենտրոնից.Արֆլիդը պատժեց «կապույտների» պաշտպանությանը՝ ստանդարտ դիրքերի հանդեպ  անուշադրության համար և տասը մետր հեռավորությունից անկասելի գնդակ ուղարկեց հակառակորդի դարպասը: Սակայն այս գոլը շատ քիչ ժամանակ ուրախություն պարգևեց դաշտի տերերին. ընդամենը երեք րոպե անց հավասարակշռությունը վերականգնվեց: Դարպասի մոտ հայտնվեց Դիեգո Կոստան, որն առանց դժվարության իր առաջին գոլը խփեց Մռայլ Ալբիոնում:

Երեք րոպե անց Խիթոնը ստիպված եղավ կրկին գնդակն հանել իր դարպասից: Բայց այս անգամ գոլը,  իսկապես, տպավորիչ էր: Ժոզե Մոուրինյոյի թիմը գեղեցիկ կոմբինացիա կազմակերպեց հակառակորդի տուգանային հրապարակում: Այստեղ աչքի ընկավ Սեսկ Ֆաբրեգասը, ով մեկ հպումով փոխանցում կատարեց: Այս ֆուտբոլիստը, ինչպես իր լավագույն ժամանակներում, կարողացավ ընկերոջը դուրս բերել ուղիղ դարպասի դիմաց, և Շյուրլեն ոչ մի հնարավորություն չթողեց դարպասապահի համար:

Արֆլիդի խփաց գոլը նկատելի ազդել էր «Չելսի»-ի ֆուտբոլիստների վրա, և նույնիսկ, երբ հաշիվը 1:2 էր, նրանք չէին պատրաստվում կանգ առնել: «Բերլնի»-ի դարպասին գրոհները հաջորդում էին մեկը մյուսին: Սակայն իրենց համար ամենավտանգավոր պահը ստեղծեցին հենց իրենք՝ լոնդոնցիները: Պաշտպանը շատ թույլ փոխանցում կատարեց  դարպասապահին,  և Դիեգո Կոստան, առաջ անցնելով Խիթոնից, որոշեց դուբլի փոխարեն 11 մետրանոց հարված վաստակել իր թիմի համար: Արդյունքում՝ արժանացավ դեղին քարտի՝ սիմուլյացիայի համար:

Սակայն շատ շուտով նրա սխալն ուղղեց Իվանովիչը: Սերբ պաշտպանը գոլ խփեց անկյունայինից և, ինչպես վերջում պարզվեց,  սահմանեց խաղի վերջնական հաշիվը:

Հյուրերը հանգիստ խաղը տարան մինչև ընդմիջում: Երկրորդ խաղակեսում այս թիմերն անճանաչելիորեն փոխվեցին:  Հասուն և դիտարժան խաղի փոխարեն երկրպագուները տեսան «հետնիոտի» ֆուտբոլ «Չելսիից» և անատամ ֆուտբոլ «Բերնլի»-ից: «Կապույտները» մի փոքր թափ էին հավաքում և Խիթոնին անհագստացնում էին ստանդարտների և հեռահար հարվածների ժամանակ, որոնք իրենցից ոչ մի վտանգ չէին ներկայացնում: Իսկ տանտերերն իրենց հերթին աչքի ընկան միայն երկու վտանգավոր հարվածներով՝ երկրորդ խաղակեսի սկզբին:  

Վերջին քսան րոպեի ընթացքում երկու թիմերի մարզիչներն էլ երեքական փոփոխություն կատարեցին, սակայն ոչ մի լուրջ բան տեղի չունեցավ: Միայն Դոգբան, ով դուրս եկավ վերջին 9 րոպեների ընթացքում, աշխուժություն մտցրեց. չէ որ անգլիացիները այս կոտդիվուարցի ֆուտբոլիստին շատ են սիրում: Կհաջողվի՞ արդյոք անվանի նորեկներին, մասնավորապես Դիեգո Կոստային առաջ անցնել Դիդյեից, ցույց կտա ժամանակը, բայց առաջին, դեռևս շատ փոքր, քայլն իսպանացին արդեն կատարեց: Իսկ նրա թիմը ձեռք բերելով վաստակած երեք միավորը հետ չի մնում իր մրցակիցներից:

«Բերնլի»-«Չելսի»՝ 1:3
Գոլեր. Արֆիլդ՝ 14, Կոստա՝ 17, Շյուրլե՝ 21, Իվանովիչ՝ 34

«Բերնլի». Խիթոն, Տրիպյեր, Դաֆ, Շեքել, Մի, Ջոնս, Թեյլոր (Քայթլի՝ 70), Արֆլիդ, Մարիի, Նիգզ (Սորդել՝ 82), Յուտկեվիչ (Բարնս, 70):

«Չելսի». Կուրտուա, Իվանովիչ, Կեհիլ, Տերի, Ասպիլիկուետա,  Оսկար, (Оբի Միքել՝ 82), Ազար (Դրոգբա՝ 84), Մատիչ, Ֆաբրեգաս, Շյուրլե (Վիլիան՝ 78), Կոստա:

Նախազգուշացում՝  Սորդել, Կոստա:

Նախորդ հոդվածը‘Բուլղարիան դադարեցնում է «Հարավային հոսք» գազամուղի շինարարությունը’
Հաջորդ հոդվածը‘Անհայտ ռազմական ինքնաթիռները հարված են հասցրել Տրիպոլիի ուղղությամբ’