«Չելսին» հեռացրեց Թոմաս Տուխելին

245

Լոնդոնի «Չելսին» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրեց գերմանացի Թոմաս Տուխելին։

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում անգլիական թիմը Խորվաթիայում 0:1 հաշվով պարտվել էր Զագրեբի «Դինամոյին»։

«Ակումբը պաշտոնապես շնորհակալություն է հայտնում Թոմաս Տուխելին եւ նրա շտաբին աշխատանքի համար։ Նա Չեմպիոնների լիգայի գավաթը, Սուպերգավաթը եւ աշխարհի ակումբային չեմպիոնի տիտղոսը նվաճելու շնորհիվ Տուխելը արժանի տեղը գրավեց «Չելսիի» պատմության մեջ։

Ակումբի նոր սեփականատերերը կարծում են, որ հիմա այս որոշման համար ճիշտ ժամանակ է։

Մինչեւ նոր գլխավոր մարզիչի նշանակումբը ակումբը այլ մեկնաբանություն չի անի»,- նշվում է «Չելսիի» հայտարարությունում։

Տուխելը «Չելսին» գլխավորել էր 2021թ․ հունվարին։ Մարզչական կարիերայի ընթացքում 49-ամյա մասնագետը գլխավորել է նաեւ գերմանական «Աուգսբուրգի» երկրորդ թիմը, «Մայնցը», Դորտմունդի «Բորուսիան» եւ ֆրանսիական ՊՍԺ-ն։

Նախորդ հոդվածըՉԼ․ «Ինտերը» Մխիթարյանի հետ պարտվեց «Բավարիային», օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՌոսավիացիան երկարացրել է թռիչքների սահմանափակումը