‘«Չելսին» ու «Արսենալը» հերքել են The Sunday Times-ի տարածած տեղեկությունը’

1094

Լոնդոնյան ակումբներ «Չելսին» ու «Արսենալը» հերքել են բրիտանական The Sunday Times-ի դոպինգային սկանդալի մասին տեղեկատվությունը:

Տեղեկացնենք, որ ըստ աղբյուրի՝ բրիտանացի բժիշկ  Մարկ Բոնարը խոստովանել է, որ լոնդոնյան ակումբներին մատակարարել է դոպինգային դեղամիջոցներ, որոնք օգտագործել են բրիտանացի 150 պրոֆեսիոնալ մարզիկներ:

«Արսենալի» հայտարարությունը. «Մենք չափազանց հիասթափված ենք նման հայտարարությունից, որն արվել է անհիմն եզրակացությունների վրա, ինչպես նաեւ կեղծ տեղեկությունների հիման վրա: Խմբագրությունը գիտեր, որ այդ տեղեկությունները կեղծ են, բայց դրանով հանդերձ, հրապարակել է դրանք: Մեր ակումբը պատասխանատվություն է կրում մեր խաղացողների դոպինգային ոլորտի հետ առնչությունների վերաբերյալ, եւ ֆուտբոլիստները քաջ տեղյակ են դրա մասին»:

«Չելսիի» հայտարարությունը. Մարդկանց ոչինչ չի վախեցնում, նրանք պատրաստ են ամեն սուտ տարածել եւ անհիմն եզրակացություններ անել: Մեր ակումբը պատասխանատու է խաղացողների դոպինգային պատասխանատվութան համար, եւ խաղացողները գիտեն այդ մասին: Մեր ակումբը հավատարիմ է հակադոպինգային կոդեքսին: Ակումբի բոլոր ֆուտբոլիստներն ու աշխատակիցները դոպինգային թեստեր անցնում են:

Նախորդ հոդվածը‘Ինյեստա. «Կլասիկոյում կրած պարտությունը չի ազդի «Ատլետիկոյի» հետ խաղի վրա»’
Հաջորդ հոդվածը‘Դորտմունդի «Բորուսիայի» ֆանատները դեմ են Գյոտցեի վերադարձին ‘