‘«Չելսին» պատրաստ է Ֆալկաոյի համար վճարել 58 մլն եվրո’

814

Լոնդոնի «Չելսին» լրջորեն քննարկում է Մադրիդի «Ատլետիկոյին» ձեռք բերելու հարցը, հաղորդում է անգլիական մամուլը:

Համաձայն այդ տեղեկություններին, «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը պատրաստ է իսպանացիներին Ֆալկաոյի համար վճարել 58 միլիոն եվրո, իսկ կոլումբիացուն պատրաստ է տարեկան վճարել 11,6 միլիոն եվրո: Նշենք, որ Ֆալկաոյի տրանսֆերային փոխհատուցման գինը կազմում է 60 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Ֆալկաոյին ցանկանում են ձեռք բերել եվրոպական մի շարք այլ գրանդ ակումբներ, որոնց թվում ամենաակտիվը Մադրիդի «Ռեալն» է:

Այս մրցաշրջանում Ֆալկաոն Իսպանիայի առաջնությունում անց է կացրել 23 խաղ եւ խփել 21 գնդակ:

Նախորդ հոդվածը‘Տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրես կուսակցության նախաձեռնող խմբի հերթական հավաքը’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ աշխատանքի նախարարություն. «Շնորհակալությունով տուն չես պահի» արտահայտությունը կոռուպցիոն վտանգ է պարունակում’