‘«Չելսին» պարտություն կրեց’

918

Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում մրցաշարի առաջատարներից մեկը՝ Լոնդոնի «Չելսին» արտագնա խաղում 1:2 հաշվով պարտություն կրեց «Վեսթ Բրոմվիչից»:

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն խաղից առաջ հանգիստ էր տվել եւ պահեստայինների նստարանին թողել թիմի առաջատարներից մի քանիսին՝ Մատային, Օսկարին, Ռամիրեսին, քանի որ ընդամենը երեք օր անց «Չելսին» Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում Իտալիայում վճռորոշ հանդիպում է ունենալու «Յուվենտուսի» հետ:

Այդ փոփոխությունները զգացնել տվեցին, եւ «Վեսթ Բրոմվիչը» կարողացավ օգտագործել «Չելսիի» թույլ կողմերը:

Այս պարտությունից հետո «Չելսին» 24 միավորով շարունակում է մնալ 3-րդ տեղում, իսկ ահա «Վեսթ Բրոմվիչը» վաստակեց 23 միավոր եւ բարձրացավ 4-րդ տեղ:

Անգլիայի առաջնություն. 12-րդ տուր

«Վեսթ Բրոմվիչ» — «Չելսի»՝ 2:1

Լոնգ՝ 10, Օդեմվինգիե՝ 51 – Ազար՝ 39


Նախորդ հոդվածը‘«Ազատության քայլերթ» Երեւանում (Տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Միստր Բինը հոգնել է միստր Բին լինելուց ‘