‘«Չելսին» փոշմանել է’

794

Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը վերանայել է իր դիրքորոշումը կիսապաշտպան Ֆրանկ Լեմպարդի հանդեպ եւ պատրաստ է նրան նոր պայմանագիր առաջարկել, հայտնում է Daily Mail-ը:

Պարբերականի տեղեկություններով, պայմանագրի վերջնական կետերը դեռ հստակեցված չեն, սակայն նախնական բանակցություններն արդեն տեղի են ունեցել: Սպասվում է, որ մոտ ժամանակներս «Չելսին» ֆուտբոլիստին կոնկրետ առաջարկություն կանի:

Լեմպարդը «Չելսիում» 12-րդ մրցաշրջանն է անցկացնում: Այս մրցաշրջանում նա 17 խաղում 10 գնդակ է խփել: Հունվարին տեղեկություններ հրապարակվեցին, որ թիմի վետերանին նոր պայմանագիր չեն առաջարկելու, որից հետո էլ լուրեր եղեն, որ Լեմպարդը կարող է կարիերան շարունակել «Լոս Անջելես Գելաքսիում»:

Նախորդ հոդվածը‘Երեկոյան ժամերից տեղումները կդադարեն, բացառությամբ՝ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Օհանյան. Զրկվեցի քաղաքական կուսությունից’