‘«Չելսին» փորձում է հաշտվել Կլատենբուրգի հետ’

832

«Չելսիի» նախագահ Բրյուս Բակը հաշտվելու նպատակով հանդիպել է մրցավար Մարկ Կլատենբուրգի հետ, որը սպասարկել էր Անգլիայի առաջնության 9-րդ տուրի «Չելսի» — «Մանչեսթեր Յունայթեդ» սկանդալային հանդիպումը (2:3):

Հիշեցնենք, որ «Չելսին» Կլատենբուրգին մեղադրել էր իր կիսապաշտպան Ջոն Օբի Միկելի հասցեին ռասիստական բնույթի վիրավորանքներ թույլ տալու մեջ: Սակայն Անգլիայի Ֆուտբոլային ասոցիացիան մրցավարի հասցեին բոլոր մեղադրանքները անհիմն է համարել:

Լոնդոնյան ակումբի ղեկավարը փորձել է սկանդալային իրավիճակի պատճառով առաջացած լարվածությունը մեղմել: Մասնավորապես, նա ընդունել է, որ այս միջադեպի հետաքննության պատճառով Կլատենբուրգի հեղինակությանը վնաս է հասցվել, ինչպես նաեւ իր անունից ակնարկել է, որ «Չելսին» դեմ չի լինի, եթե Կլատենբուրգը վարի իր մասնակցությամբ հանդիպումները, հաղորդում է The Guardian-ը:

Նախորդ հոդվածը‘Մեծ օր Sotheby’s-ում. Վաճառվել են Այվազովսկու, Սարյանի, Նալբանդյանի կտավներ (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Դեկտեմբերի 1-ից երեք նոր արագաչափ Երևանում’