‘«Չելսին» փրկեց խաղը’

809

Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակիչում հանդես եկող Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Լոնդոնի «Չելսին» քիչ էր մնում երկու հանդիպումների արդյունքով զիջեր ռումինական «Ստյաուային»:

Առաջին խաղում Ռաֆայել Բենիտեսի սաները Եվրոպա լիգայի պարտվել էին 0։1 հաշվով։

Լոնդոնում «Չելսին» Խուան Մատայի գոլի շնորհիվ բացեց հաշիվը (34ր.)։ Սակայն առաջին խաղակեսի վերջին վայրկյաններին ռումինացիները խփեցին պատասխան գոլը եւ «Չելսիին» հաջորդ փուլ դուրս գալու համար անհրաժեշտ էր եւս երկու գոլ խփել: Երկրորդ խաղակեսում լոնդոնցիները ուժեղացրին նշումը եւ անհրաժեշտ երկու գոլը խփեցին՝ աչքի ընկան Ջոն Թերին (58ր.) և Ֆերնանդո Տորեսը (71ր.)։Վերջինս 87-րդ րոպեին չկարողացավ իրացնել 11-մետրանոց հարվածը։

«Չելսի» (Անգլիա) – «Ստյաուա» (Ռումինիա) – 3:1 (առաջին հանդիպում՝ 0:1)

Խուան Մատա, 34, Ջոն Թերի, 58, Ֆերնանդո Տորես, 71 – Վլադ Չիրիչես, 45

Նախորդ հոդվածը‘«Մարդկային զարգացման ինդեքս-2013» զեկույցում Հայաստանն իր հարևաններից միայն Թուրքիայից է առաջ’
Հաջորդ հոդվածը‘Մարտենսը զարմացած է Հովհաննիսյանի քննադատությունից’