‘«Չելսին» 115 միլիոն եվրո է պահանջում Էդեն Ազարի համար’

584

Մադրիդի «Ռեալը» չի կարողացել համաձայնության հասնել Լոնդոնի «Չելսիի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարի տրանսֆերի վերաբերյալ, հաղորդում է HLH-ը։ Արքայական ակումբը 28-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 82 միլիոն եվրո եւ մերժում է ստացել։

Անգլիական ակումբը հույս ունի Ազարի համար ստանալ առնվազն 115 միլիոն եվրո։ Ազարի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականը։ Ֆուտբոլիստը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը։

Ազարը «Չելսի» է տեղափոխվել 2012-ին ֆրանսիական «Լիլից» 35 միլիոն եվրոյով։  Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ազարը մասնակցել է 29 հանդիպման, խփել է 13 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘Դեւիդ Բեքհեմին կանչել են դատարան’