‘«Չելսին» 3 երկրպագուի արգելել է ներկա գտնվել թիմի հանդիպումներին’

746

«Չելսիի» ղեկավարությունը որոշում է ընդունել թիմի երեք երկրպագուներին արգելել ներկա գտնվել լոնդոնյան ակումբի տնային հանդիպումներին:

Երկրպագուների այդ եռյակը երեքշաբթի օրը մասնակցել էր Փարիզում  տեղի ունեցած անկարգություններին: Նրանցից երկուսը եղբայրներ են:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «ՊՍԺ»-«Չելսի» առաջին հանդիպումից առաջ Փարիզի մետրոյի կայարաններից մեկում մի սևամորթ տղամարդ ցանկացել է գնացք նստել, սակայն լոնդոնյան ակումբի երկրպագուները նրան թույլ չէին տվել՝ բացականչելով. «Մենք ռասիստներ ենք, մենք ռասիստներ ենք, և դա մեզ դուր է գալիս»:

Հարկ է նշել, որ ներկաներից ոչ ոք չի փորձել պաշտպանել ֆրանսիացուն:

Նախորդ հոդվածը‘Մեսսի.««Մանչեսթեր Սիթին» շատ է ցանկանում հաղթել մեզ»’
Հաջորդ հոդվածը‘ Պիկեն օգնել է վթարի ենթարկված կնոջը’