‘«Չելսի» — «Արսենալ»՝ 4:1. «ազնվականներ»-ը դարձան Եվրոպայի լիգայի հաղթող (տեսանյութ)’

936

Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակչում միմյանց հետ մրցեցին «Չելսի»-ն ու «Արսենալ»-ը: Խաղն ավարտվեց «ազնվականներ»-ի վստահ հաղթանակով 4:1 հաշվով:

49-րդ րոպեին «արիստրոկրատներ»-ին առաջ է մղել Ժիրուն: 60-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Պեդրոն: 5 րոպե անց 11-մետրանոցի օգնությամբ մրցակցի դարպասը 3-րդ գնդակն ուղարկեց Ազարը: Քիչ անց «զինագործներ»-ի կազմում աչքi ընկավ Իվոբին՝ հաշիվը դարձնելով 3-1: Ընդամենը 3 րոպե անց Ազարը հաշիվը դարձրեց 4:1 ու միարժամանակ իր հաշվին դուբլ գրանցեց:

Այսպիսով, Մաուրիցիո Սարիի գլխավորած «Չելսի»-ն դարձավ Եվրոպա լիգայի հաղթող` ակումբի պատմության մեջ երկրորդ անգամ:

 «Չելսի» — «Արսենալ»՝ 4:1

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. «Միակ տղամարդու» հաղթական երթի պերճանքն ու թշվառությունը’
Հաջորդ հոդվածը‘«Ռոլան Գարոս»․ Կարեն Խաչանովը դուրս եկավ երկրորդ շրջան’