‘«Չելսի»-ին պայմանագիր կկնքի Դրոգբայի հետ ‘

746

Կոտդիվուարցի փորձառու հարձակվող Դիդյե Դրոգբան մոտակա ժամանակահատվածում պայմանագիր կկնքի Լոնդոնի «Չելսի»-ի հետ: Հիշեցնենք, որ ավարտին է մոտեցել 36-ամյա հարձակվողի պայմանագիրը Ստամբուլի «Գալաթասարայի»-ի հետ, և այս պահին Դրոգբան ազատ գործակալ է: Ի դեպ, խաղացողը չի պատրաստվում իր մարզակոշիկները պատից կախելու:
Lequipe-ի տվյալներով, մյուս շաբաթվա սկզբին Դրոգբան աշխատանքային պայմանագիր կկնքի Արիստոկրատների հետ: Պայմանագիրը կկնքվի մեկ տարով: Պետք է նշել, որ Դրոգբան լոնդոնցիների գույններն է պաշտպանել 2004 թվականից մինչև 2012 թվականը: Այս ժամանակահատվածում նա կապույտների կազմում 226 հանդիպում է անցկացրել և 100 գոլ է խփել:շ

Նախորդ հոդվածը‘Պոռոշենկոն կարգադրել է Boeing-ի կործանման հետաքննությանը մասնակցելու համար հրավիրել ՌԴ փորձագետների ‘
Հաջորդ հոդվածը‘Դունգան Բրազիլիայի հավաքականի նոր մարզիչն է ‘