‘«Չելսի»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը որոշում են կայացրել հրաժեշտ տալ 2 կիսապաշտպանի’

1077

«Չելսի»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը որոշում են կայացրել հրաժեշտ տալ կիսապաշտպաններ Տեմույե Բակայոկոյին ու Դենի Դրինքուոթերին:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, նրանք չեն կարողացել տպավորել անգլիացի մասնագետին մինչմրցաշրջանային նախապատրաստության ընթացքում:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Դրինքուոթերն ընդամենը մեկ հանդիպում է անցկացրել «ազնվականներ»-ի կազմում: Բակայոկոն 2018/19 մրցաշրջանն անցկացրել է «Միլան»-ում ու մասնակցել 42 հանդիպման:

Ավելի վաղ «կապույտներ»-ը Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Մատեո Կովաչիչի ամբողջական տրանսֆերը:

Նախորդ հոդվածը‘Ձերբակալություններ Մոսկվայում’
Հաջորդ հոդվածը‘ Ալեքս Ֆերգյուսոնը շարունակում է մտածել իր նախկին ակումբի մասին’