‘«Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ»֙ 1:1․ Ազնավականները խուսափում են պարտությունից (տեսանյութ)’

1524

«Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հանդիպեցին անգլիական Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի վերջին խաղում: Լոնդոնում կայացած հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ մանչեսթերցիները հաղթանակը բաց թողեցին ավելացված ժամանակում:

«Մանչեսթեր Յունայթեդը» նկատելի առավելություն ուներ առաջին խաղակեսում, բայց թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ: Ընդմիջումից հետո էլ հյուրերն ավելի լավ տեսք ունեին, իսկ 61-րդ րոպեին բացեցին հաշիվը: «Չելսիի» դարպասը գեղեցիկ հարվածով գրավեց անգլիացի կիսապաշտպան Ջեյսի Լինգարդը: Երկրորդ խաղակեսում լոնդոնցիները ստեղծեցին վտանգավոր պահեր, բայց իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան մի քանի անգամ հյուրերին փրկեց գոլից: Այնուամենայնիվ, վերջնամասում «Չելսին» մեծացրել էր ճնշումը եւ ավելացված ժամանակում բրազիլացի հարձակվող Դիեգո Կոստայի գոլի շնորհիվ փրկվեց պարտությունից:

«Մանչեսթեր Յունայթեդը» «Չելսիին» չի կարողանում հաղթել 2012-ի հոկտեմբերից: Լուի վան Գալի թիմը 41 միավորով 5-րդ տեղում է, իսկ Անգլիայի գործող չեմպիոնը 30 միավորով 13-րդն է:

ՉԵԼՍԻՄԱՆՉ. ՅՈՒ.

1-1 (0-0)

MC

 

0-1՝ Ջեսի Լինգարդ 61՛, 1-1՝ Դիեգո Կոստա 90՛

 

ՉԵԼՍԻ. 13.Տիբո Կուրտուա, 2.Բրանիսլավ Իվանովիչ, 5.Կուրտ Զումա (24.Գերի Կեյհիլ, 57), 26.Ջոն Թերի, 28.Սեսար Ասպիլիկուետա, 4.Սեսկ Ֆաբրեգաս, 8.Օսկար (10.Էդեն Ազար, 54), 12.Ջոն Օբի Միկել, 21.Նեմանյա Մատիչ (17.Պեդրո Ռոդրիգես, 67), 22.Վիլիան, 19.Դիեգո Կոստա

ՄԱՆՉ. ՅՈՒ.. 1.Դավիդ Դե Խեա, 12.Քրիս Սմոլինգ, 17.Դեյլի Բլինդ, 36.Մատեո Դարմիան, 43.Քեմերոն Բորթվիկ-Ջեքսոն, 8.Խուան Մատա (21.Անդեր Էռերա, 90), 16.Մայքլ Քերիկ, 27.Մարուան Ֆելայնի (28.Մորգան Շնայդերլին, 78), 35.Ջեսի Լինգարդ (7.Մեմֆիս Դեպայ, 86), 9.Անտոնի Մարսյալ, 10.Ուեյն Ռունի

 

Զգուշացում՝ Դեյլի Բլինդ 63՛ (Մ), Ջեսի Լինգարդ 79՛ (Մ), Քրիս Սմոլինգ 83՛ (Մ) ; Մրցավար՝ Մայքլ Օլիվեր (Անգլիա)

 

49

ԳՆԴԱԿԻ %

51

16 (5)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

17 (7)

6

ՏՈՒԳԱՆՔ

9

10

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

11

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» Լուիս Էնրիկեի գլխավորությամբ 100-րդ հանդիպումն է անցկացրել’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյուն Իսպանիայի առաջնությունը երկու հսկաների լիգա է անվանել’