‘«Չելսի»-ն լուրջ կորուստ ունի Եվրոպայի լիգայի եզրափակչից առաջ’

921

«Չելսի»-ի կիսապաշտպան Նգոլո Կանտեն, ով վերջերս էր շարք վերադարձել, կրկին վնասվածք է ստացել ու չի կարողացել ավարտել մարզումը:

Ինչպես հաղորդում է Goal-ը, ֆրանսիացին բաց կթողնի մայիսի 29-ին կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչը:

Հիշեցնենք, որ այն տեղի է ունենալու Բաքվում: Գավաթի համար «ազնվականներ»-ը պայքարելու են «Արսենալ»-ի դեմ:

Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում Կանտեն 36 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 4 գոլի ու նույնքան արդյունավետ փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Նեյմարն ու Մբապեն որոշել են մնալ փարիզյան ակումբում’
Հաջորդ հոդվածը‘Diario Sport. «Բարսելոնա»-ի նախագահը տնօրենների խորհրդի արտահերթ նիստ է հրավիրելու’